ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հաքան Ֆիդանը 2016-ին անձամբ է մասնակցել թուրք գեներալների ու սպաների խոշտանգումներին

Հաքան Ֆիդանը 2016-ին անձամբ է մասնակցել թուրք գեներալների ու սպաների խոշտանգումներին
19.07.2024 | 14:45

Եթե մի երկրի արտգործնախարար նախկինում ինքն է անձամբ խոշտանգել ձերբակալված անձանց, ինչպե՞ս կարելի է բնութագրել այդ երկիրը։ Ճիշտ է՝ ֆաշիստական։

Նոր փաստեր են ի հայտ եկել, ըստ որոնց, Թուրքիայի ներկա արտգործնախարար Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 2016 թ. անձամբ մասնակցել են թուրք գեներալների և սպաների խոշտանգումներին։ Այդ խոշտանգումների ժամանակ Ֆիդանը նույնիսկ մեկ գեներալի ականջն է կծել։ Մանրամասնությունները ներկայացված են նոր վավերագրական ֆիլմում, որի բովանդակությունն այսօր համառոտ շարադրել է «Nordic Monitor» կազմակերպության կայքը (https://nordicmonitor.com/.../turkish-foreign-minister.../

Եթե Թուրքիայի ղեկավարներն այդպես են վարվում իրենց ավագ սպաների հետ, ինչե՞ր կարող են անել նրանք, օրինակ, իրենց ատած հայերի դեմ։ Ճիշտ է՝ ցեղասպանություն, որը և հետևողականորեն իրականացնում են նաև մեր օրերում։

Մեզանում Թուրքիայի հետ բարեկամանալու ջատագովները պետք է հասկանան, որ մի օր էլ Էրդողանն ու Ֆիդանը, օգտվելով այդ հիմարների զգոնության բթացումից, կծելու են իրենց ականջներն ու պոկելու են իրենց վզերը։ Բայց ու՞մ եմ ասում. ծախված, անգրագետ և անսկզբունք իդիոտները, միևնույն է, իրենց էշն են քշելու։ Նրանց պետք է պարզապես կանգնեցնել, այլապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կեղծ-կարգավորումը բերելու է ամբողջ հայ ազգի խոշտանգմանն ու վերջնական բնաջնջմանը։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 8714

Մեկնաբանություններ